-
Բուժական կենտրոն
- հանքային ընդհանուր լոգանքներ
- չորսխցիկային գալվանական լոգանք
- հիդրոռեֆլեքսաթերապիա
- էլեկտրասրտագրություն
- ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտություններ
-
Մեր գները
- Double room 10000 դր.
- Single room 10000 դր.
- Deluxe double room 13000 դր.
- Deluxe single room 13000 դր.
- Family suit 10000 դր.
-
Այլ ծառայություններ
- Լողավազան
- Սաունա
- Մարզադահլիճ
- Թենիս
- Բիլիարդ
- Բար
- Դիսկոտեկ
- Կինոդահլիճ
- Բիզնես կենտրոն
- Վարսավիրանոց
- Լվացքատուն
- Ավտոկանգառ
«Ջերմուկ քաղաք» – առողջարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Արփի գետի վերին հոսանքում, քաղաքամայր Երևանից 173 կմ հեռավորության վրա: Սարահարթ, որի վրա տեղակայված է Ջերմուկ քաղաքը, երեք կողմից շրջապատված է Սյունյաց ալպիական փարթամ բուսականությամբ և անտառապատ լեռներով, որոնց բարձրությունը հասնում է 2500-3000 մետրի:
Քաղաքի միջով հոսում է Արփի գետը, որը քաղաքը բաժանում է երկու մասի:
Դարեր ի վեր Ջերմուկը եղել է հանքաջրաբուժական և կլիմայաբուժական առաջնակարգ առողջարան և հիշատակվում է դեռևս մ.թ. առաջին դարում: 1925 թ.-ին առաջին գիտահետազոտական խումբն է գործուղվում Ջերմուկ` ուսումնասիրելու հանքային ջրի ազդեցությունը մարդու առողջության վրա : Եզրակացությունը` «Հանքային ջրի բազայի վրա կարելի է հիմնել առողջարանային քաղաք»:
Ջերմուկի օդը բացարձակ մաքուր է, զերծ փոշուց, հագեցած ծաղիկների բույրով: Կլիման տիպիկ լեռնային է. Ամառն այնտեղ զով է, ձմեռը` երկարատև ու ձյունառատ: Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 800 մմ, մթնոլորտային ճնշումը հասնում է 600 մմսս., իսկ արևափայլի տարեկան տևողությունը 2400 ժամ է: Անձրևոտ օրերի քանակը տարվա կտրվաշքով 9-20 է: Քամու գերակշռող ուղղությունը հյուսիս-արևելյան է, ամռան ամիսներին այն փոխում է ուղղությունը հարա –արևելյանի և արևելյանի: Արագության միջին տարեկան ցուցանիշը 2 մ/վրկ է: Մառախլապատ օրերը շատ հազվադեպ են` 4-6 օր:
Կուրորտի հիմնական բուժական գործումը հանքային ջրերն են, որոնք օգտագործվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Ջերմուկյան հանքային ջրերը պատկանում են բարդ դասին, հանդիսանում են ածխաթթվային, հիդրոկարբոնատային, սուլֆատային, քլորիդային, նատրիում-կալիում-մագնեզիումական ջրեր` 4.5 գ/լ միներալիզացումով:




